Մարտի 23-ին` ժամը 18։45-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 37-րդ  կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճշշ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ թափված քարերը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։