Ո՛չ Իրանի իշխանությունները, ո՛չ էլ զինված ուժերը կրակի դադարեցման ռեժիմ հայտարարելու վերաբերյալ որևէ առաջարկ չեն ուղարկել ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) ազգային անվտանգության կոմիտեի անդամ Յակուբ Ռեզա-զադեն։

«Դիվանագիտական գերատեսչությունների, կառավարության և զինված ուժերի կողմից պատերազմի ու կրակի դադարեցման վերաբերյալ ոչ մի բանակցություն կամ առաջարկ չի եղել», - նշել է նա ISNA գործակալությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ իսրայելական Ynet պորտալը հանդես էր եկել պնդմամբ, թե Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցում, փոխանցել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու վերաբերյալ։