Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսը էներգետիկ արտակարգ դրություն է հայտարարել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պատճառով. հայտնում է France 24-ը:
Նա հայտարարել է, որ անմիջական սպառնալիք է առաջացել երկրի էներգետիկ իրավիճակի համար։
Մարկոսը հայտարարել է հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նպատակն է լինելու ապահովել վառելիքի, սննդամթերքի, դեղորայքի, գյուղմթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումն ու բաշխումը։





























