Հենց Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը հայտնվի մեր հասանելիության գոտում, կհարվածենք. հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին. հայտնում է Pars Today-ը:
«Հենց Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը հայտնվի մեր հասանելիության գոտում, կհարվածենք տարբեր տեսակի ափամերձ հականավային հրթիռներով և վրեժխնդիր կլինենք Dena-ի նահատակների արյան համար»,- Իրանի ծովակալի խոսքն է մեջբերում իրանական լրատվամիջոցը։
Ըստ ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի, Abraham Lincoln ավիակիր խմբի բոլոր դիրքերը, տեղաշարժերը, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին ուղղված դրա հարցումները գտնվում են Իրանի ճշգրիտ և մշտական հսկողության ներքո։
«Հորմուզի նեղուցի արևելյան հատվածը և Օմանի ծովը, որոնք Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մուտքի դարպասներն են, գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության տակ»,- հավելել է ռազմական պաշտոնյան: