Իրանի զոհված գեներալ-լեյտենանտ Քասեմ Սուլեյմանիի դուստրը՝ Զեյնաբ Սուլեյմանին, նախազգուշացմամբ դիմել է Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությանը, հայտնում է ИРНА-ն։
«Հաղորդվում է, որ Պարսից ծոցի որոշ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, կուլիսների հետևում դրդում և սատարում են Իրանի նկատմամբ ամերիկա-սիոնիստական ճնշմանը։
Զգուշացնում ենք նրանց, որ «դիմադրության առանցքում» Հաջի Քասեմի դպրոցի հետևորդները լայնածավալ ծրագրեր են պատրաստել դավաճանների համար։
Հիշո՞ւմ եք Հաջի Քասեմի աչքերի առաջ ունեցած վախը։ Այժմ այդ աչքերը կարելի է տեսնել մարտի դաշտում իսլամական բանակի զինվորների դեմքերին»,- գրել է Զեյնաբ Սուլեյմանին՝ հրապարակելով իր հանգուցյալ հոր ելույթի տեսանյութը։