Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքի համալսարանը հայտնել է, որ այսօր երկրորդ անգամ է ենթարկվել ամերիկա-իսրայելական ավիահարվածների՝ մեկ ամիս առաջ պատերազմի սկսվելուց ի վեր, հայտնում է Fars-ը։

«Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սպահանի տեխնոլոգիական համալսարանը [պատերազմի ընթացքում] երկրորդ անգամ ենթարկվել է սիոնիստա-ամերիկյան ագրեսորների դաժան ավիահարվածին»,- ասված է համալսարանի հայտարարության մեջ։

Ըստ նախնական հաղորդագրությունների, համալսարանի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի վրա հարձակման հետևանքով վնասվել են նաև մի քանի այլ շենքեր, վնասվածքներ են ստացել համալսարանի չորս աշխատակիցներ։