Տասը քուվեյթցի զինծառայող է վիրավորվել Պարսից ծոցի երկրի ռազմական ճամբարին Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով, կիրակի հայտնել է Քուվեյթի բանակը՝ չնշելով վայրը։

Ըստ Al Аrabiya-ի, ճամբարին նյութական վնաս է հասցվել։

Միևնույն ժամանակ, ըստ Քուվեյթի բանակի հաղորդագրության, վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 14 բալիստիկ հրթիռ և 12 անօդաչու թռչող սարք։