Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վնասվածք է ստացել ԱՄՆ-ի Դալաս քաղաքում լեհական սփյուռքի ներկայացուցիչների պարգևատրման արարողության ժամանակ: Այս մասին հայտնել է վարշավյան Fakt թերթը:

Պարբերականի տվյալներով՝ արարողության ընթացքում Նավրոցկին անընդհատ նայել է իր բթամատին:

«Մի քանի ակնթարթ անց նախագահի մատին սպեղանի են փակցրել, ինչը նկատել են ուշադիր լուսանկարիչները», — ասվում է հոդվածում:

Հրապարակման մեջ ենթադրություն է արվել, որ Լեհաստանի նախագահը կարող էր կտրել մատը մեդալներից մեկի գնդասեղով: Այնուամենայնիվ, կատարվածի ստույգ պատճառն անհայտ է: Լրագրողները նշել են, որ իր ելույթում Նավրոցկին չի անդրադարձել այս չնչին միջադեպին: