Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպով 18-ամյա Դավիթ Մինասյանի պաշտպանական թիմում նոր փաստաբաններ են ներգրավվել։ Այս մասին դատարանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ այժմ դատարանը քննում է մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Մինչ այդ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։





























