Ապրիլի 1-ին` ժամը 21։29-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։17-ին, մարվել՝ ապրիլի 2-ին, ժամը 00։20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 80 քմ. տուժածներ չկան: