Ընդհանուր առմամբ 12 մարդ տուժել է հեռավոր ճանապարհորդության գնացքում լուսածխային նռնակի պայթյունից Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողում (Գերմանիայի արեւմուտք), գրել է DPA գործակալությունը։
Ապրիլի 2-ի երեկոյան Գերմանիայի 20-ամյա քաղաքացին սպառնացել է հարձակում գործել Ֆրանկֆուրտ մեկնող գնացքում եւ գնացքի միջանցք է նետել լուսածխային նռնակ։ Տուժել է 12 մարդ։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նրանք, ի թիվս այլ վնասվածքների, ստացել են նաեւ ակուստիկ վնասվածքներ։ Իրավապահ մարմինները հայտնել են վիրավորների շրջանում «մաշկի մակերեսային աննշան վնասվածքների» մասին։ Գնացքի ուղեւորների մեծ մասը «վախեցել է»։
Ժամը 20:55-ին ոստիկանությունը Զիգբուրգ քաղաքի կայարանում ICE 19 գնացքում կասկածելի կրակոցների մասին հաղորդում է ստացել։ Առաջին ստուգումներից հետո ոստիկանությունը պարզել է, որ պայթյունի ձայները առաջացել են լուսածխային նռնակի պայթյունից։ Գնացքի ուղեւորները տարհանվել են։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Նրա ուսապարկում դանակ է հայտնաբերվել։ Տղամարդու դրդապատճառները դեռեւս պարզված չեն։



























