Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ մի շարք գրոհներ է իրականացրել իսրայելական բանակի դիրքերի եւ զորքերի կուտակումների դեմ, տեղեկացրել է Al Jazeera-ն։

«Հեզբոլլահի» հայտարարության համաձայն՝ իսրայելական զորքերը հրթիռակոծվել են  Լիբանանի հարավում, Կանտարա քաղաքային հրապարակում, գնդակոծվել են նաեւ զինվորների եւ տրանսպորտային միջոցների կուտակումները Քֆար-Յուվալ ավանում։

Շարժումը նշել է նաեւ, որ հրետակոծել է իսրայելական զորքերի դիրքերը Հիամ քաղաքում։

«Հեզբոլլահը» այլ հայտարարություններում տեղեկացրել է, որ անօդաչուներ է արձակել, որոնք ուղղվել են Շրագա բազայի դեմ, որը համարվում է «Գոլանի» բրիգադի վարչական շտաբը, Ակկո քաղաքից հյուսիս, եւ իսրայելական զորքերը ալ-Սամակա ռազմական օբյկետի մոտ (Քֆարշուբա օկուպացված բլուրներում)։