Իրանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է պահպանել իր նախնական պայմանները։
Նրա խոսքով՝ Լիբանանում տիրող իրավիճակը մեծ նշանակություն ունի Իրանի համար, և սառեցված ակտիվների ազատումը մնում է հիմնական պահանջ։
«Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել այս սկզբունքները», - նշել է նա։
Ազիզին նաև զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը չկատարեն այս պայմանները, Իրանը պատրաստ է հակահարված տալ։
«Եթե ձեռնարկվեն գործողություններ, որոնք հակասում են դիմադրության ճակատի շահերին, կամ եթե նախկին պարտավորությունները չկատարվեն, դա կնշանակի, որ մեր պայմանները չեն ընդունվել, և դա, բնականաբար, կհանգեցնի հետևանքների», - հայտարարել է նա։




























