Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին նվերներ են փոխանակել իրենց հյուրընկալող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ, հայտնում է BBC News-ը։

Թագավորը Թրամփին նվիրել է 1879 թվականի «Resolute» գրասեղանի գծագրերի ֆաքսիմիլային պատճենը, որը պատրաստված է բրիտանական նավի փայտից։

Ի պատասխան՝ Թրամփը թագավորին է փոխանցել 1785 թվականին ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայում առաջին դեսպան Ջոն Ադամսի`ԱՄՆ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ջոն Ջեյին գրած նամակի պատճենը։ Դրանում Ադամսը նկարագրում է Սուրբ Ջեյմսի պալատում թագավոր Գեորգ III-ի՝ իրեն ցուցաբերած ջերմ ընդունելությունը։

Թագուհի Կամիլան առաջին տիկին Մելանյա Թրամփին նվիրել է բրիտանացի ոսկերիչ-դիզայներ Ֆիոնա Ռեյի ստեղծած կրծքազարդը, որն ավանդական արհեստագործական հմտությունները համադրում է համակարգչային դիզայնի հետ։

Ի պատասխան՝ ԱՄՆ առաջին տիկինը թագուհուն նվիրել է ամերիկյան «Tiffany» ոսկերչական տան նախագծած «King Sterling» արծաթյա վեց թեյի գդալ և Սպիտակ տանը վերջերս տեղադրված փեթակից ստացված մեղրով տարա։