Ճապոնիայում Հոկայդոյի համալսարանի գիտնականները նյութերի միացություն են հայտնաբերել, որն ունակ է ավելի արդյունավետ պայքարել A/H1N1 գրիպի վարակի դեմ:
Ինչպես պնդում է պրոֆեսոր Տադաակի Միյաձակին, միացության մեջ ներառված են կաթնային թթուների բակտերիաներ եւ կիսասախարիդներից մեկը (աուրեօբասիդիում), եւ «ավելի արդյունավետ է, քան լայն ճանաչում ստացած „Տամիֆլյու“ դեղամիջոցը»:
Նոր դեղամիջոցի լաբորատոր փորձարկումները մկների վրա ապացուցում են, որ գրիպով վարակված կենդանիները արագ հաղթահարել են հիվանդության հետեւանքները եւ վերականգնել են քաշը: Նման բացահայտումը, ինչպես նշում են ճապոնական բժշկական շրջանակներում, կարող է հանգեցնել Ճապոնիայում նոր եւ հուսալի դեղամիջոցների արտադրության՝ «խոզագրիպով» վարակվածներին բուժելու համար, գրում է «Իզվեստիա» թերթը:
Նշենք, որ Ճապոնիայում, պաշտոնական տվյալներով, «Խոզի գրիպից» մահացել է 70 հոգի, 10 հազարից ավելին հոսպիտալացվել են հիվանդության բարդացման պատճառով:




























