News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ուժեղ սեռի ներկայացուցիչներն այնքան էլ հաճախ չեն մտածում սեքսի մասին: Դրան նպաստում է աշխատավայում չափազանց մեծ ծանրաբեռնվածությունն ու սթրեսային իրավիճակները, կարծում են ավստրալացի գիտնականները:

Գիտափորձի ժամանակ, որին մասնակցել է 300 մարդ,  պարզվել է, որ տղամարդկանց մոտ կեսն ասել է, որ սեքսով զբաղվելու ցանկություն  է ունենում ամեն օր: 25 %-ը խոստովանել է, որ իրենց մոտ սեքս տեղի է ունենում շաբաթական երկու-երեք անգամ,  եւ 16 % -ն է միայն ասել, որ ցանկանում են սքսով զբաղվել ամսական մեկ անգամ կամ ավելի հազվադեպ:

Այն տղամարդիկ, որոնց մոտ սեռական ցանկության նվազում է նկատվել, նշել են, որ պատճառը ծանրաբեռնված աշխատանքային օրն է եւ հոգնածությունը: Խոչընդոտների թվում նրանք նշել են նաեւ զուգընկերուհու հետ վիճաբանությունը, դեղորայքային միջոցները եւ երկրորդ կեսի վատ պահվածքը:

Կանանց մոտ լիբիդոյի անկումը գիտնականները կապում են հոգնածության, երեխայի ծննդի եւ կրծքով կերակրելու հետ: Ավելի վաղ գիտնականները նշել էին, որ օրվա ընթացքում տղամարդկանց մոտ սեքսով զբաղվելու ցանկություն է առաջանում մոտավորապես 19 անգամ: Ընդ որում` նրանք նախապատվությունը տալիս են սլացիկ կազմվածքով զուգընկերուհիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ