News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը)  ճիշտ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, այն անվանելով պատճառաբանված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ նախագահի ելույթն ամբողջությամբ ճշմարտություն է եւ այդպես էլ պետք է լիներ, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, բայց հայտարարում է, թե ժողովրդի կողքին է: Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ իրենց տարիներ ի վեր իսկապես արգելվել է խիստ գնահատականներ տալ Գագիկ Ծառուկյանին, իրենք, ինչպես զինվորներ, լսել են իրենց գլխավոր հրամանատարի՝ կուսակցության ղեկավարի խոսքը: Նա համաձայն չէ, որ ԲՀԿ-ի դեմ պատերազմ է հայտարարված, «ԲՀԿ-ն ոչ բանակ է, ոչ էլ եսիմ ինչ, որ պատերազմ հայտարարենք,  ընդամենը մի շարքային կուսակցություն է»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այնտեղ եւս շատ նորմալ, լավ մարդիկ կան, որոնք իրենց ընկերներն են:

Նա նշեց, որ կարեւոր է նաեւ իրավապահների խոսքը, օրենքը պետք է բոլորի համար հավասար լինի:  «Ամեն մարդ պիտի իմանա, որ ճշմարտությունը կբացահայտի, եթե թաքցնում են պետությունից գումարներ, մինուս տեղեր ունենալով՝ մեծ-մեծ խոսելը ո՞րն է: Հայաստանում երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, էդքան գումարներ որտեղի՞ց իրեն, տունը ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձ է արվում իշխանափոխության համար հայտարարված 96 ժամը լղոզել ու մոռացության մատնել. Տարոն Չախոյան
Վեղարով սուտասանի դեպքում սա առաջին դեպքը չէ...
Մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս ընդդիմադիր պատգամավորներին՝ հրապարակելու իրենց շարժման մուտքերը և ծախսերը. Ալեքսանյան
Հարգարժան ընդդիմադիր գործընկերնեը, մասնավորապես՝ Արթուր Խաչատրյանը, այսօր ԱԺ ամբիոնից հեգնական կերպով խոսեց իրենց շարժման իմիտացիայի՝ դրսից...
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Վաղ առավոտից ահնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում։ Քաղաքացիները շղթայով փակել էին Մյասնիկյան պողոտան: Տարբեր փողոցներում՝  Տիգրան Մեծ…
Բաղրամյան պողոտան 2֊րդ օրն է՝ փակ է. Սրբազանն աջակիցների հետ ակցիա է իրականացնում
Ոստիկանները արդեն երկրորդ օրն է, որ շղթա կազմած փակ են խպահում Դեմիրճյան փողոցը թե Բաղրամյան...
«Հրապարակ». Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ
ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ...
«Փաստ». Արևմուտքի խոստումների ու գործողությունների հակադիր բևեռները
Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների անհամաձայնության պարագայում ձգձգվում էր...
Ամենաշատ