News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

11-ամյա աղջիկն առանց տոմսի օդանավով Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է հասել: Այս մասին հաղորդում է FlashNord-ը:

«Երկուշաբթի աղջիկը կարողացել է մոսկովյան Վնուկովո օդանավակայանում առանց տոմսի անցնել անձնագրային վերահսկողության անցակետը, այնուհետեւ «Ռոսիա» ավիաընկերության օդանավով հասնել Պուլկովո»,- պատմել է աղբյուրը: Նրա խոսքով, աղջիկն իր արարքը բացատրել է օդանավ նստելու մեծ ցանկությամբ:

Ըստ LifeNews-ի, տրանսպորտային ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը:

Անչափահասների գործերի տեսուչի հետ զրույցում երեխան նշել է, որ գաղափարն իրեն տվել է դասընկերներից մեկը: Նա ասել է, որ ինքը բազմիցս առանց տոմսի Պետերբուրգ է ուղեւորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ