Գիշերային հերթափոխով աշխատանքը կանանց սպառնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմամբ: Այս մասին հայտարարել են Քնի ամերիկյան ազգային ասոցիացիայի մասնագետները:

Գիտնականների խոսքով, լողացող գրաֆիկով աշխատանքը նպաստում է նյութափոխանակության խախտման, դեպրեսիայի, ճարպակալման, քաղցկեղի առաջացման:

Ըստ Informing-ի, մասնագետներն ուսումնասիրել են շուրջ 190 հազար բուժքույրերի հիվանդությունների պատմությունը, որոնք ամսական երեք եւ ավելի գիշերային հերթափոխ են ունենում:

Պարզվել է, որ գիշերային ժամերին աշխատող կանանց մոտ սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգն ավելի մեծ է: Ընդ որում, եթե կինն այդպիսի գրաֆիկով աշխատում է հինգ եւ ավելի տարի, վտանգը մեծանում է: