News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ անցյալի սխալների ուղղությամբ կենտրոնացած մարդիկ չեն կարողանում մեծ արդյունքների հասնել ներկայում եւ ապագայում: Այս մասին գրում է Informing-ը:

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ապագայի ուղղությամբ կենտրոնացած մարդը երկարաժամկետ նպատակների հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունի»,- նշել է Occupational Therapy at Touro College School of Health Sciences-ի դոցենտ, հետազոտության հեղինակ Պատրիսիա Պրեչինը:

Նրա գլխավորած խումբը հետազոտություն է անցկացրել 56 ուսանողի մասնակցությամբ: Կամավորները ժամանակավոր հեռանկարի թեստ են անցել, իսկ մասնագետները դրանց արդյունքները համեմատել են փորձի մասնակիցների գնահատականների հետ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ «անցյալ - բացասական» կատեգորիայում ներառվածները, այսինքն՝ իրենց անցյալի բացասական դրվագների վրա կենտրոնացած կամավորներն ամենացածր միջին միավորն ունեն:

Հիմա գիտնականները թերապեւտիկ միջոցառումների համալիր են մշակում, որը թույլ կտա «անցյալ - բացասական» կատեգորիայի ուսանողների ընկալումը փոխել «ներկայի» կամ «ապագայի»: Մասնագետների կարծիքով, դա թույլ կտա բարձրացնել նրանց ակադեմիական առաջադիմությունը, ինչպես նաեւ աշխատանքի արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ