News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի բնակիչները Հարրի Փոթերի մասին ֆիլմերի ոճով հարսանիք են կազմակերպել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Zimbio-ն:

Քեսսի եւ Լյուիս Բայրոմները հոգ են տարել, որպեսզի բոլոր մանրուքները, այդ թվում՝ հագուստն ու ճաշացանկը, համընկնեն Ջոան Ռոուլինգի գրքերի էկրանավորման հետ:

Նորապսակների տոնին 130 մարդ է մասնակցել, հանդիսությունն անցել է Midland հյուրանոցում:

2016 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Հարրի Փոթերի մասին ութերորդ գիրքը՝ «Հարրի Փոթերն ու անիծված մանուկը» գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին: Այն պիեսի տեքստ կլինի, որը գրել են Ջոան Ռոուլինգն ու Ջեք Թորնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ