News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2016 թվանականի նորաձեւության գովազդում ներկայացված մոդելների մեծ մասը սպիտակամորթներ են: Ըստ The Guardian-ի, հետազոտության արդյունքները 78.2% ցուցանիշ են արձանագրել:

Մոդելների եւս 8.3%-ը սեւամորթներ են, 4%-ը՝ ասիական ծագմամբ, 3.8%-ը՝ իսպանախոս:

Հետազոտության ընթացքում The Fashion Spot-ի փորձագետներն ուսումնասիրել են 236 տպագիր գովազդ եւ 422 մոդելների: Նշվում է, որ նորաձեւության բիզնեսում ռասայական բազմազանությունը շարունակում է աճել, սակայն ճանապարհը դեռ շատ երկար է:

Ըստ Gazeta-ի, օրերս սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հայտարարել է, որ 1988 թվականին ֆրանսիական Vogue-ի շապիկին հայտնված իր հանրահայտ լուսանկարը կարող էր եւ չլինել: Նրա խոսքով, ինքը չի իմացել, որ ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը ստիպված է եղել պայքարել այդ լուսանկարի հրապարակման համար:

Հավելենք, որ Նաոմի Քեմփբելը Vogue-ի շապիկին հայտնված առաջին սեւամորթ մոդելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ