News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ իսրայելցի գիտնականների խումբն ընկերության մասին արդեն ամեն ինչ գիտի: Նրանց պնդմամբ, ընդունված մարդկային փոխհարաբերությունները, որոնք ընկերության արտահայտություն էին համարվում, իրականում այդպիսին չեն:

Ըստ Planet- today-ի, փորձին իսրայելցի ուսանողներ են մասնակցել, որոնք հարցերին պատասխանել են 5 բալանոց սանդղակով գնահատմամբ: Գիտնականները նրանց խնդրել են գնահատել իրենց հանդեպ գործընկերների ենթադրյալ վերաբերմունքը: Շատ ուսանողներ վստահ են եղել, որ միմյանց հանդեպ վերաբերմունքի մասին իրենց գնահատականները համընկնում են: Այդպիսի կամավորների թիվը կազմել է փորձի մասնակիցների 95%-ը: Իրականում համընկել է հարցվածների գնահատականների միայն 47%-ը:

Արդյունքում հետազոտողները եզրակացրել են, որ մարդիկ չեն կարողանում համարժեք գնահատել իրենց հանդեպ այլ անձանց վերաբերմունքը: Նրանք նաեւ խոստովանում են, որ, ամեն դեպքում, ընկերությունը գումարից ավելի շատ է մոտիվացնում: Նշանակում է՝ ցանկացած գործ ավելի լավ է ընկերների հետ կատարել, եթե պետք է նշանակալի արդյունքների հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ