News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում բժիշկներին հաջողվել է 12-ամյա աղջկա կյանք փրկել՝ նրա գլխից 15 սմ-անոց շեղբով դանակ հանելով: Մասնագետների խոսքով, արդեն հաջորդ շաբաթ երեխան կարող է տուն վերադառնալ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Դունգուան քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում: Աղջկա ընկերը սկսել է վիճել այգում գտնվող մեկ այլ տղայի հետ: Երբ աղջիկն ընկերոջ հետ պատրաստվել է հեռանալ, 13-ամյա խուլիգանը նրանց հետեւից դանակ է նետել, որն էլ, դժբախտ պատահականությամբ, դիպել է աղջկան:

Երեխայի բախտը, սակայն, բերել է. սառը զենքը կենսական նշանակության անոթներ չի վնասել:

Քանի որ դանակը նետած տղան ընդամենը 13 տարեկան է, ոստիկանությունը չի կարողացել քրեական գործ հարուցել: Սակայն տղայի հայրը ստիպված է եղել 1200 դոլար վճարել բժշկական ծառայությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ