Գլենդելի ոստիկանության հրամանատարներից Լումիլա Աբրահամյանը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան հայց է ներկայացրել Գլենդելի քաղաքի ոստիկանության դեմ՝ խտրականության հարցով, այս մասին հաղորդում է mynewsla.com-ը:
Աբրահամյանը պնդում է որ ոստիկանությունն իր հայ եւ կին լինելու պատճառով թույլ չի տալիս պաշտոնի առաջխաղացում, թեեւ մյուս թեկնածուների շարքում ինքն ամենալավ արդյունքներ ունի:
Լումիլա Աբրահամյանի խոսքով, ոստիկանության ղեկավարությունն իր դեմ է հանդես գալիս նաեւ այն պատճառով, որ ինքը նախկինում ոստիկանության ներսում աշխատանքային օրենսգրքի խախտումներ է բացահայտել:
Գլենդել քաղաքի դատախազ Մայքլ Գարսիան այս առնչությամբ նշել է, թե ոչինչ չի կարող ասել, քանի որ դատարանը դեռեւս քաղաքին չի փոխանցել այդ գործի փաստաթղթերը: