News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սլովակիայից մոդել Մայկա Կուկուչովային մեղավոր են ճանաչել իր նախկին սիրեկանին՝ միլիոնատեր Էնդրյու Բուշին սպանելու մեջ: Այս մասին գրում է The Guardian-ը:

26-ամյա մոդելի գործը քննում էր իսպանական Մալագա քաղաքի դատարանը: Մեղադրող կողմը Կուկուչովայի համար 25 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջում: Դատական նիստի ժամանակ աղջիկը սկսել է լաց լինել՝ հայտարարելով, որ երբեք չի ցանկացել ցավ պատճառել իր սիրեցյալին:

Ըստ Lenta-ի, 48-ամյա Բուշը սպանվել է 2014 թվականին, իսպանական Կոստա դել Սոլ շրջանի իր առանձնատանը: Կուկուչովան պնդում էր, որ նրան գնդակահարել է խիստ վիճաբանության ժամանակ, սակայն հերքում էր սպանության փաստը:

Դեպքից որոշ ժամանակ առաջ Բուշը լքել էր Կուկուչովային՝ սիրավեպ սկսելով Ռուսաստանից ուսանողուհի Մարիա Կորոտաեւայի հետ: Նրա հետ էլ նա Իսպանիա է մեկնել եւ իր տանը գտել նախկին սիրուհուն: Նախկին սիրեկանների միջեւ վեճ է սկսվել, որի ընթաքում Կուկուչովան կրակել է միլիոնատիրոջ ուղղությամբ եւ փախուստի դիմել: Նրան հայտնաբերել են Սլովակիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ