News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացիների կողմից երկրի Պետդումայի պատգամավորներին ուղղված նամակին, որով առաջարկվում է օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ, միացել են ոչ միայն հայկական կառույցները:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հերի միության «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, Սոչիի հայերի նախաձեռնությանն աջակցություն են հայտնել նաեւ մշակութային եւ սոցիալական զարգացման «Նարտ-ԽԱՍԵ» բարեգործական հիմնադրամը, Կուբանի կազակական զորքերի Լազարյան շրջանի մասնաճյուղն ու Սոչիի հույների միավորումը:

Ներկայումս այս նախաձեռնությամբ ստորագրություններ են հավաքվում ՌԴ 20 տարածաշրջաններում: Հունվարի 17-ի դրությամբ, մեկ շաբաթվա ընթացքում, նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել 26 ՀԿ-ներ, 13 ինտերնետային տեղեկատվական ռեսուրսներ եւ 5 լրատվամիջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ