Բրիտանական Համայնքների պալատի փոխխոսնակ Նայջել էվանսը, ով կասկածվում է 2 տղամարդկանց բռնաբարելու մեջ, հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները։

«Այդ մեղադրանքները իմ գործունեության հետ ոչ մի ընդհանրություն չունեն։  Ես չեմ հասկանում, թե ինչու են նման մեղադրանքներ առաջադրվել»,-ասել է նա լրագրողներին Անգլիայի արեւմուտքում տեղակայված գյուղերից մեկում։ Նրա խոսքով, մեղադրանքը հնչեցրել են մարդիկ, ովքեր լավ են ճանաչում միմյանց եւ որոնց մինչեւ երեկ նա իր ընկերներն էր համարում, հաղորդում է NEWS.ru.com-ը։

Ավելին, մեղադրանք ներկայացրած երիտասարդներից մեկի հետ նա շփվել է առնվազն մեկ շաբաթ առաջ, հայտարարել է էվանսը, ով ձերբակալվել է մայիսի 4-ին եւ ոստիկանական բաժանմունքում հարցաքննվելուց հետո գրավի դիմաց մինչեւ հունիսի 19-ը ազատ արձակվել։

Հիշեցնենք, որ Պահպանողական կուսակցության հայտնի անդամը կասկածվում է 2 20-ամյա տղամարդկանց հանդեպ սեռական բռնություն գործադրելու մեջ։