News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փասադենայից ազգությամբ հայ ոստիկանը, հնարավոր է, չորս տարի շարունակ համացանցում զենքի ապօրինի վաճառքով է զբաղվել:

Ըստ Los Angeles Daily News-ի՝ Calguns կայքում զենքը վաճառել է «vgourdik» անունով մեկը: Անձնական տվյալներից դատելով՝ օգտատերը սպա է եղել Սան Գաբրիել Վելիում:

Այս տարվա փետրվարին ոստիկանությունը խուզարկել է լեյտենանտ Վազգեն Գուրդիկյանի տունը: Դրանից հետո «vgourdik» էջի օգտատերը ոչ մի անգամ չի գրանցվել կայքում:

Պարբերականը նաեւ գրում է, որ 2015 թվականի մայիսին Գուրդիկյանը Glock 43 ատրճանակ գնելու իրավունք է ստացել, որը, փաստաթղթերի համար, նա ձեռք բերել ո՛չ աշխատանքի համար: Յոթ օր անց նույն տիպի ատրճանակ է վաճառվել Calguns կայքում: Խուզարկության ընթացքում սպայի տանը նման զենք չի հայտնաբերվել:

Հայտնի է, որ Գուրդիկյանը Փասադենայի ոստիկանությունում սկսել է աշխատել 1994 թվականից եւ հասել է մինչեւ լենտենանտի աստիճանի: Շրջայցից հետո նրան մեղադրանք չի առաջադրվել, նա ներքին հետաքննության ընթացքում վճարովի արձակուրդում կլինի:

Ոստիկանությունում հրաժարվել են հետաքննության մանրամասներ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ