News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է գերիների հարցում հանդես գալ չեզոք միջնորդի դերում։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ հարցի շուրջ Հայաստանից ու Ադրբեջանից հնչած հայտարարությունները։

«ԿԽՄԿ–ն շարունակում է իր մանդատին համապատասխան կանոնավոր կերպով այցելել ԼՂ հակամարտության համատեքստում բոլոր ձերբակալվածներին։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա ԿԽՄԿ–ն բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ պատրաստ է հանդես գալ չեզոք միջնորդի դերում»,–նշել է Զառա Ամատունին։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման հարցով պաշտոնական առաջարկ չի ստացել։ Ի պատասխան Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել գերիներին։

Այս առնչությամբ հարկ է հիշեցնել, որ Հայաստանում չկան Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող գերիներ։ Ադրբեջանի Հանրապետության երկու ազատազրկված քաղաքացիներ եւ մեկ գերի գտնվում են Արցախում։

Ադրբեջանում, սակայն, գերեվարված են Հայաստանի երկու քաղաքացիներ եւ Արցախի մեկ քաղաքացի։

Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին կողմերը չեն կիրառել «փոխանակում» տերմինը։ Մինչեւ Ասկերովի ու Գուլիեւի դատը կողմերը նախընտրում էին քաղաքացիներին վերադարձնել։ Սակայն այժմ Ադրբեջանի իշխանությունները մտադրվել են հայրենիք վերադարձնել եւ հերոսացնել երկու հանցագործներին՝ այս նպատակով արգելափակելով գերիների վերադարձի գործընթացը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ