News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին նշվում է շատ հազվագյուտ տոն՝ Չշտապողականության (կամ Դանդաղկոտության) օրը, որը այժմ արդեն «միջազգային» օրվա կարգավիճակ ունի։

Այսպիսի տոնի հիմնադրման գաղափարը պատկանում է իտալացիներին։ Հենց նրանք՝ այդ ակտիվ եւ զգցմունքային ժողովուրդն է 2007 թվականին առաջինը նշել Չշտապողականության օրը՝ նպատակ ունենալով անշտապ վայելել կյանքը իր յուրաքանչյուր անկրկնելի պահին։ Եւ դա զարմանալի չէ՝ արագության եւ առաջընթացի մեր օրերում շատերն են մոռանում ամենօրյա հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների եւ ընդհանրապես կյանքի որակի մասին։

Աշխարհի աշխատունակ բնակչության մեծ մասը ստիպված է գրասենյակներում եւ այլ աշխատավայրերում ավելի քան 12 ժամ անցկացնել, ինչն, անկասկած, վնաս է հասցնում ֆիզիկական եւ բարոյական առողջությանը, ինչը անդրադառնում է նաեւ մեր շրջապատի՝ ընտանիքի, ընկերների, սիրելիների վրա․․․ Այդ պատճառով նման տոնը պարզապես անհրաժեշտ է ժամանակակից հասարակությանը, իսկ որպես դրա նախաձեռնող հանդես է եկել «Դանդաղ ապրելու արվեստը» իտալական ասոցիացիան, որը օրվա կարգախոս է հռչակել «Մի շտասպիր եւ վայելիր պահը» արտահայտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ