News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները մի քանի փորձերի օգնությամբ պարզել են, որ գրգռված կնոջ քրտինքը տղամարդկանց համար ավելի գրավիչ է, քան հանգիստ, չեզոք վիճակում արտադրված քրտինքինը։ Մարդու հոտառությունը այսպիսով կարող է համարվել կոմունիկացիայի համակարգ, որը վերարտադրման հաջողության համար անհրաժեշտ ազդանշաններ է փոխանցում, հայտնում է N+1-ը՝ հղում կատարելով Archives of Sexual Behaviour-ին։

Գիտնականներ Առնո Վիզմանը եւ Իլան Շրիրան խնդրել են 11 կանանց քրտինքի նմուշներ տրամադրել երկու պայմաններում՝ կամրջի կառուցման մասին փաստագրական ֆիլմ դիտելիս եւ «Ինը երգեր» էրոտիկ ֆիլմի մի քանի կադրեր դիտելիս։ Բացի այդ, քրտինքի նմուշներ են վերցրել նաեւ ֆիզիկական ակտիվության ժամանակ՝ մասնակիցներին խնդրել են երեք րոպե հեծանվի ոտնակները պտտել։

Առաջին փորձին մասնակցել է 24 հետերոսեքսուալ տղամարդ։ Նրանցից յուրաքանչյուրին տրամադրել են գրգռված եւ ոչ գրգռված վիճակում կանանց քրտինքի նմուշները։ Չնայած նրան, որ տղամարդիկ եւ մեկ, եւ մյուս հոտերը բավական ուժեղ են համարել, նրանց համար գրգռված կնոջ քրտինքի հոտն ավելի գրավիչ է եղել։

Երկրորդ փորձին մասնակցել է 32 հետերոսեքսուալ տղամարդ, իսկ քրտինքի նմուշներ տրամադրել է 6 կին։ Առաջադրանքը նույնն է եղել, միայն թե այս անգամ հոտ քաշելուց հետո տղամարդիկ պետք է սուբյեկտիվորեն գնահատեին իրեց սեռական գրգռվածությունը։ Այս անգամ եւս տղամարդկանց ավելի շատ գրավել է գրգռված կանանց քրտինքի հոտը, որին ի պատասխան՝ տղամարդիկ էլ են գրգռվել։

Վերջապես երրորդ փորձում, որին մասնակցել է 35 տղամարդ եւ 7 կին, գիտնականները դիտարկել են, թե ինչպես է հոտը, ի տարբերություն այլ ազդակների, ազդում սեռական կապի մեջ մտնելու տղամարդկանց ցանկության վրա։

Տղամարդկանց հոտառության թեսթից հետո ցույց են տվել տարբեր կանանց, այդ թվում «անկեղծ հագնված» եւ «անկեղծ դիրքով նստած» կանաց լուսանկարներ, եւ նրանց գրգռվածոթյան ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան գրգռված կնոջ հոտի փորձի ժամանակ։

Աշխատանքի հեղինակները եզրակացրել են, որ կնոջ քրտինքը իսկապես կարող է սեռական գրգռվածության ազդանշան տալ տղամարդկանց եւ, իր հերթին, փոխել նրանց վարքագծային արձագանքը՝ առաջացնելով գրգռվածություն եւ գրավչության գնահատական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ