News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակչուհին լսել է վաճառողուհու խորհուրդն ու վիճակախաղի տոմս գնել եւ ջեքփոթ շահել, հաղորդում է Lenta-ն՝ UPI-ի վրա հղումով:

37-ամյա Թիերրա Պարսոնը վերադարձել է տուն եւ որոշել սուպերմարկետ մտնել վիճակախաղի տոմս գնելու համար: Դրամարկղում վաճառողուհին նրան խորհուրդ է տվել ընտրել նոր վիճակախաղը: Պարսոնը լսել է նրան եւ գնել տոմսը:

Նույն օրը երեկոյան ամերիկուհին իմացել է, որ իր տոմսը շահել է, եւ նա հարստացել է 100 հազար դոլարով: «Ես բղավում էի ուրախությունից»,- խոստովանել է նա:

Պարսոնը շնորհակալություն է հայտնել վաճառողուհուն եւ նրան նվիրել 100 դոլար: Շահած գումարը կինը մտադիր է ծախսել  երեխաների կրթության համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ