News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Walmart ցանցի խանութներից մեկում Միսուրի նահանգի բնակչուհին ծննդաբերել է հենց խանութում՝ զուգարանի թղթի բաժին գնալիս, գրում է New York Post-ը։

Գնորդուհուն անցանկալի հայացքներից պաշտպանելու համար խանութի աշխատակիցներից մեկը նրան գործվածքի կտորով է ծածկել՝ մինչեւ խանությում գտնվող հրշեջներն ու բուժքույրը ծնունդը կընդունեին։

Շատ գնորդներ միանգամից մոռացել են իրենց գործերի մասին եւ սկսել են ոգեւորել ծննդկանին, մինչեւ նրան եւ նորածնին տարել է շտապօգնության ծառայությունը։

Ծննդաբերության ողջ գործընթացը տեւել է 45 րոպե։ Հայտնի է, որ մայրն ու փոքրիկը իրենց լավ են զգում։

Թերթը նշում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել խանութներում ախտահանող միջոցների եւ զուգարանի թղթի դեֆիցիտի շրջանում, ինչը նկատելի է նաեւ խոշոր խանութների հրապարակված լուսանկարներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ