News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանուհին 20 տարի շարունակ հագել է միեւնույն զգեստը եւ լրագրողներին հայտնել իր զգացողությունների մասին, հայտնում է The Sun-ը:

Ոճաբան Քլեր Ռիսը 1997 թվականին հանդերձանքը գնել էր Jesire in House of Fraser խանութից, որտեղ վաճառող էր աշխատում, երբ 17 տարեկան էր: Նա ասել է, որ ուսակապերով եւ բազմագույն պրինտով երկարափեշ կանաչ զգեստը ձեռք է բերել 36 ֆունտով՝ օգտվելով խանութի աշխատողների համար զեղչից:

Քլերի խոսքով՝ զգեստը հագել է տարբեր միջոցառումների ժամանակ, օրինակ՝ 2001 թվականին ընկերուհիների հետ Իբիցա ճանապարհորդելիս, այնուհետեւ մեկ տարի հետո Իտալիա ուղեւորվելիս, նաեւ 2014 թվականին մեղրամիսի ժամանակ: «Այս զգեստն ինձ դուր է գալիս, որովհետեւ արտասովոր է եւ հրաշալի համապատասխանում է իմ չափերին: Չնայած սա ամռան համար է կատարյալ տարբերակ, ես այն կարող եմ հագնել նաեւ ձմռանը սվիտերով»,- նշել է Ռիսը:

Հոդվածի հերոսուհին պարզաբանել է, որ դադարել է նոր հագուստ գնել՝ նախապատվություն տալով վինտաժային եւ բարեգործական խանութներին, ինչպես նաեւ իրերի փոխանակման կետերին: «Սա օգնում է մոլորակին եւ ձեր դրամապանակին»,- պարզաբանել է Քլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ