News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 3-ին նշվում է ուրախ, ոչ պաշտոնական տոն՝ Երեկույթի համաշխարհային օրը, որը հայտնի է նաեւ որպես P-Day, հայտնում է Calend-ը։

«Party» բառը, որն այսօր շատ է օգտագործվում երիտասարդների բառապաշարում, փոխառնված է անգլերենից եւ նշանակում է «միջոցառում», ընդ որում՝ ցանկացած մակարդակի՝ հանդիսավոր ընդունելությունից մինչեւ երիտասարդական խնջույք ոչ պաշտոնական պայմաններում։ Միջոցառման թեման, բնույթը եւ սցենարը կախված է կազմակերպիչներից եւ մասնակիցներից։ Երեկույթները հանրահայտ են ամբողջ աշխարհում, չէ՞ որ դրանց ժամանակ հանգստանում են, շփվում կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնում։

Սակայն, չնայած երեկույթի ուրախ բնույթին, այն ստեղծվել է լուրջ նպատակներով։ Բանն այն է, որ Երեկույթի օր կազմակերպելու գաղափարը եկել է ամերկյան գրող Վաննա Բոնտի «Թռիչք» ֆանտաստիկ վեպից՝ գրքի պատմությունը ավարտվում է հետադարձ հաշվարկով մինչեւ 2000թ․ ապրիլի 3-ը, երբ ամբողջ աշխարհում պետք է տեղի ունենա մարդկությանը միավորող զանգվածային տոն։ Այդ վեպը լույս է տեսել 1995թ․, իսկ արդեն 1996թ․ ապրիլի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել է Երեկույթի օրը, որն անցել է «Երեկույթը պատերազմի հակադրությունն է» կարգախոսի ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ