News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ են որոշ մարդիկ փռշտում, երբ նայում են վառ լույսին: Գիտնականների խոսքով՝ այս հարցը անհանգստացրել է դեռեւս հնադարի մտածողներին: Այսօր գիտությունը հասել է զարգացման այն աստիճանին, որ կարող է այդ հարցին պատասխանել: Պարզվում է, որ ամբողջ հարցը եռվորյակ նյարդի առանձնահատկությունն է, փոխանցում է Planet- today-ը: 

Խոսքը երեւույթի մասին է, որը հայտնի է որպես լուսային փռշտալու ռեֆլեքս: Ժողովրդի շրջանում այս ֆենոմենն ընդունված է անվանել «արեւի վրա փռշտալ»: Եթե դուք բախվել եք այս երեւույթին, ապա հնարավոր է՝ մտածել եք, թե այն հատուկ է բոլոր մարդկանց, բայց ոչ. վիճակագրության համաձայն՝ լուսային փռշտալու ռեֆլեքսը տարածված է բնակչության ընդամենը 20-35 տոկոսի շրջանում:

Երեւույթի պատճառները գենետիկ են: Գեների առանձնահատկությունների պատճառով, որոնք կոդավորում են եռվորյակ նյարդի կառուցվածքը, աչքի ցանցաթաղանթ հասնող վառ լույսը (մասնավորապես՝ արեգակի) կարող է ակտիվացնել ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք փռշտոց են առաջացնում: Ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է սա հաստատել, երբ որոշել են պարզել արեւի պատճառով փռշտալու պատճառները:

Հատկանշական է, որ գիտնականները մինչեւ հիմա չեն հայտնաբերել կոնկրետ գեն, մուտացիաներ, որոնք մարդկանց ստիպում են վառ լույսի պատճառով փռշտալ: Բայց հայտնի է, որ այս տարօրինակ մուտացիայի ժառանգական լինելու հավանականությունը 50 տոկոսը չի գերազանցում: Գիտնականների կարծիքով՝ այս գենի կրողները աշխարհում միատեսակ չեն տեղաբաշխված. այսինքն՝ որոշ երկրներում արեւից փռշտում են ավելի հաճախ, քան մյուսներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ