News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրավիճակները, երբ ինչ-որ բառ «լեզվի վրա» է, սակայն չեք կարողանում հիշել, կարող են հունից հանել ձեզ, բայց երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու է դա տեղի ունենում: Գիտնականները, ովքեր ուշադրություն են դարձրել այս երեւույթի վրա, պարզել են, որ հարցը մեր իմաստային հիշողության մեջ է, հայտնում է Planet-Today-ը:

Ի՞նչ է իմաստային հիշողությունը։ Հիշելով այս կամ այն տվյալները՝ ուղեղը հաշվի է առնում ոչ միայն հիշվող բառի իմաստային բնութագիրը, այլեւ տարատեսակ բովանդակային առանձնահատկություններ, մասնավորապես՝ հիշվող բառերի հնչողության մասին տեղեկատվությունը, արդեն յուրացված տվյալների կապերը նորերի հետ եւ այլն։

Բոլոր նման տվյալները մարդու գլխուղեղում բավական բարդ կերպով են կոդավորվում, այդ պատճառով բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ կոդավորման մեջ կարող են խափանումներ լինել։ Հենց դրանք են բացատրում այն ֆենոմենը, երբ բառերը «լեզվի վրա» են մնում։

Հետաքրքիր է, որ երբ մարդիկ մոռանում են որեւէ բառ, հաճախ վստահ են, որ այն սկսվում է ինչ-որ որոշակի տառով: Սակայն պարզվում է, որ դա այդպես չէ։ Հաճախ մոռացված բառը ամբողջովին տարբերվում է դրա մասին հատվածական պատկերացումներից: Ի՞նչ անել, եթե մոռացել եք բառը, սակայն այն շատ անհրաժեշտ է ձեզ: Գոյություն չունի միջոց, որը կապահովի 100 տոկոսանոց արդյունք, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս շեղել ուշադրությունը այլ բանի վրա` որպես կանոն, ձեր հիշողությունը որոշ ժամանակ անց վերականգնում է անհրաժեշտ բառը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ