News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Լի Ռեդմոնդը, ով 8.6 մետր երկարությամբ եղունգների համար հայտնվել է  Գինեսի ռեկորդների գրքում, պատմել է դրանց կորստի մասին, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Mirror-ը:

Ըստ Ռեդմոնդի՝ նա զրկվել է իր եղունգներից ավտովթարի ժամանակ: Կինը նստած էր ուղեւորի նստատեղին, երբ ավտոմեքենան բախվել է եւս երեք ավտոմեքենայի: «Առաջին բանը, որ ես նկատեցի, եղունգն էր: Հետո ես սկսեցի լաց լինել»,- կիսվել է նա:

Նյութի հերոսուհին հավաքել է եղունգների բոլոր մասերը դեպքի վայրից եւ դրել պլաստիկ տոպրակի մեջ: Այժմ նա դրանք պահում է որպես նախկին փառքի հիշեցում: «Ես ստիպված էի ընդունել այդ փաստը, քանի որ ոչինչ չէի կարող փոխել: Դրանք իմ անձի մի մաս էին դարձել, եւ ես զգացի, որ կարծես կորցրել եմ իմ մի մասը»,- շեշտել է Ռեդմոնդը:

Նշվում է, որ ամերիկուհուն մինչ այժմ պատկանում էաշխարհի ամենաերկար եղունգների ռեկորդը, սակայն, նա չի պահում ընթացիկ նվաճումը, որը պատկանում է Aյաննե Ուիլյամսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել