News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում վաճառքի է հանվել BMW 6-Series-ը, որը 1979 թվականից ի վեր ունի ընդամենը 1645 կմ վազք: Չնչին վազքը պայմանավորված է նրանով, որ շուրջ 30 տարի ավտոմեքենան գտնվել է ավտոտնակում առաջին սեփականատիրոջ մահից հետո: 2015 թվականին կուպեն վերականգնվել է, եւ այժմ երկդռնանի ավտոմեքենան չի պահանջում որեւէ ներդրում, գրում է Մոտոր-ը:

Sportwagen Teiber ավտոսրահը, որը վաճառում է առաջին սերնդի «վեցը», հիմնավորում է ավտոմեքենայի բացարձակ լավ պահպանված վիճակը առաջին սեփականատիրոջ վաղաժամ վախճանով. իսպանական Մալահիից սեփականատերը ձեռք էր բերել ավտոմեքենան 1979 թվականին եւ կարճ ժամանակ անց մահացել, իսկ նրա այրին չէր օգտվել մեքենայից եւ որոշել էր վաճառել կուպեն միայն 2015 թվականին:

2015 թվականից BMW 633 Csi-ն փոխել է մի քանի սեփականատեր, ընդ որում՝ Sportwagen Teiber սրահն արդեն վաճառել էր այդ մեքենան 2018 թվականի ապրիլին: Վերջին հինգ տարվա ընթացքում կուպեն պարբերաբար սպասարկել են եւ խնամքով վերաբերվել, այնպես որ վիճակը համապատասխանում է գործարանային չափանիշներին:

Մեքենայի առանձնահատկություններից է թափքի հազվագյուտ բաց երկնագույն երանգը՝ «շափյուղա մետալիկ», եւ սեւ կաշվից սրահը:

Մեքենան համալրված է 3.2 լ բենզինով աշխատող ինժեկտորային շարժիչով, որն ունի 194 ձիաուժ: Մեքենան աշխատում է մեխանիկական փոխանցման տուփով, ունի հետեւի քարշակ:

Սրահը ցանկանում է 1645 կմ վազքով 41-այա կուպեն վաճառել 97 հազար եվրոյով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ