News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է, որն առաջին անգամ մտածել են Մեծ Բրիտանիայում, գրում է Calend.ru-ն։

Շատ քաղաքներում այդ օրը տեղի են ունենում համբույրի մրցույթներ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեն շահելու տարբեր մրցանակներ եւ նվերներ։ Գիտակ մարդկանց մեծ մասը պնդում է, որ առաջին համբույրի իրավունքը սահմանված չէ։ Այն չի հայտնագործվել, ինչպես էլեկտրականությունը կամ հեռախոսը։ Այն չի անվանվել այն մարդու անունով, ով առաջինն է միավորել շուրթերն ու չպպացրել՝ թաց հետք թողնելով ընկերուհու այտին։

Այո, իհարկե, այնքան էլ կարեւոր չէ, թե որտեղից է առաջացել բառը, որն անվանում է այդ գործողությունը։ Շատ ավելի հետաքրքիր է իմանալ, թե ինչու է առաջացել գործողությունն ինքը, բայց այս հաշվով մարդագետ գիտնականները, պատմաբաններն ու փիլիսոփաները մինչեւ հիմա միասնական կարծիք չունեն։ Գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ։

Գոյություն ունի անգամ հատուկ գիտություն, որն ուսումնասիրում է մարդկային համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ այլ առանձնահատկությունները՝ ֆիլեմաթոլոգիա (philematology)։ Այդ դիսցիպլինը պաշտոնապես ընդունվել է 2009 թվականին Հանուն գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (American Association for the Advancement of Science) կոնգրեսի ժամանակ։

Գիտնականները բազմիցս հետազոտություններ են անցկացրել ֆիլեմաթոլոգիայի շրջանակում։ Մասնավորապես, պարզվել է, որ համբույրը հանգստացնում է նյարդային համակարգը եւ կանխարգելում սթրեսը, օգնում է նիհարել, կնճիռների պրոֆիլակտիկայի հիանալի միջոց է․ այն գործադրում է դեմքի շուրջ 30 մկան։ Բացի այդ, համբույրն աշխատացնում է թոքերը, ակտիվացնում մի շարք հորմոններ։

Բեռլինի համալսարանից գիտնականները պարզել են, որ առավոտյան 20 վայրկյան տեւողությամբ համբույրը պահպանում է ռոմանտիկ տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում, իսկ երկարատեւ համբույրը կասեցնում է վեգետատիվ անոթային դիստոնիայի նոպան։ Ի դեպ՝ նույն այդ գիտնականների կարծիքով՝ իդեալական համբույրի տեւողությունը 3 րոպե է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել