News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ընթանում է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 15։55-ին։

Նշենք, որ նշված միջնորդությունը  պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր նախորդ նիստին, սակայն մեղադրող կողմը դեռեւս չէր պատրաստել միջնորդության դեմ իր առարկությունը։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Թավադյանի իրավունքների խախտումն այլ դատական ակտով արդեն ամրագրված է։

Այսօր դատարանը լսեց գործով մեղադրող դատախազի առարկությանը, որն անցավ լարված մթնոլորտում։

Մեղադրող դատախազ Մարգարյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը եղել է իրավաչափ։

Դատախազի գնահատմամբ՝ գույքի վրա դրված կալանքի իրավաչափության հարցը քննած դատարանը դուրս է եկել շրջանակներից։ Դատախազը նշեց, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերից մեկն այն է, որ Թավադյանը կարող է այն թաքցնել կամ փչացնել։

Նա նշեց, որ նշված միջնորդությունը ենթակա մերժման եւ հավելեց, որ գույքի վրա կալանքը դնելով դատարանը հոգում է դատական ծախսերը, ինչպես նաեւ հնարավոր քաղաքացիական հայցն ապահովելու համար։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ առարկում է դատարանի գործողությունների դեմ եւ ասաց, որ 3 քրեական գործերի վարույթն առանձնացնելու մասին միջնորդություն է պատրաստվում ներկայացնել։

Անդրադառնալով դատախազի այն հայտարարությանը, թե Թավադյանը կարող է իր գույքը թաքցնել, ասաց, որ դատախազի այդ պնդումներն անհիմն են։

Պաշտպանը հորդորեց նաեւ դատախազներին՝ զերծ մնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը գնահատել այնպիսի արտահայտություններով, որոնք այլ գործողություններ են ենթադրում։ Մեղադրող դատախազն էլ արձագանքեց, թե հարկ եղած դեպքում ինքը կառարկի նաեւ տեղից։

Նշենք, որ նախորդ նիստին որոշվեց մեկ վարույթում քննել 3 քրեական գործ։

Հիշեցնենք, որ մեկ քրեական գործով Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու մեջ, որպեսզի դատարանում սուտ ցուցմունք տա։

Արմեն Թավադյանին եւ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (նշված արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար)։

Նշենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Քրեական գործերից երկուսը վերաբերում են 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը զուգահեռ դատարանի բակում քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Գասպարիի եւ Արմեն Թավադյանի միջեւ միջադեպ էր գրանցվել։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշներով)։ Մեղադրանք էր առաջադրվել Արմեն Թավադյանին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանին եւ Գեւորգ Բաքարյանին։

Արմեն Թավադյանի եւ մյուս երկու քաղաքացիների գործերը դատարան էին ուղարկվել իրարից անջատ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ