News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված ԱԱԾ Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արմեն Աբազյանն այսօր արդեն կտեղափոխվի ԱԱԾ՝ այլ պաշտոնի։

Նշենք, որ ներկայիս ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը նույն՝ արագացված սխեմայով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Մեկ օրում նա ազատվեց ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից, հետո Քննչական կոմիտեի, այնտեղից էլ ազատվեց ու նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Չնայած պաշտոնական բոլոր աղբյուրներով հերքվում էր մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ այս կոմբինացիան Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու համար էր իրականացվել, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ազատվեց պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց Քյարամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ