Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մանկապարտեզի շենքի փլուզման հետեւանքով տուժած բանվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Վայոց Ձորի մարզի փոխոստիկանապետ Գեւորգ Գրիգորյանը։
Մեր հարցին՝ ի՞նչ տարիքի էր բանվորը, փոխոստիկանապետն ասաց, որ երիտասարդ էր, սակայն տարիքը հստակ չի կարող նշել։
NEWS.am-ի տեղեկություններով, փլուզման հետեւանքով մահացածը 36 տարեկան էր, Շատին համայնքի բնակիչ:Նա նշեց, որ փլուզման հետեւանքով այլ տուժածներ չկան։
Նշենք, որ շենքը փլուզվել է նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ։
Շատին գյուղում փլուզվել է մանկապարտեզի շենքը. կա տուժած






























