News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի 102-ամյա վետերանը դեռ գնում է աշխատանքի եւ հրաժարվում է թոշակի անցնել, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ հենց աշխատանքն է իրեն դարձրել երկարակյաց ու երջանիկ մարդ։

Մինչ ռազմաճակատ գնալը Ֆիլ Հոջսոնը 1934 թվականից վարսահարդար է աշխատել, իսկ պատերազմից հետո սկսել է առեւտրային ներկայացուցչի կարիերան։ 1982 թվականին նա թոշակի է անցել, բայց արագ հասկացել է, որ չի կարող անգործ նստել հեռուստացույցի առաջ, չնայած այն հանգամանքին, որ արդեն 60 տարեկանն անց է եղել։

Տարբեր ոլորտներում իրեն փորձելուց հետո Ֆիլը հասկացել է, որ իրեն ամենաշատը դուր է գալիս փայտի հետ աշխատանքը։ Ավստրալացին 15 տարի աշխատում է արհեստանոցում եւ մանկական խաղալիքներ է պատրաստում։ Ընկերությունն ունի բավականին մեծ թվով աշխատակիցներ, սակայն Հոջսոնը ընկերության պատմության ռեկորդակիրն է եւ ամենատարեց աշխատակիցը։

Վետերանի խոսքով՝ ինքը հաճույքով է գնում աշխատանքի, ուժերը բավարարում են, եւ անում է այն, ինչ իրեն դուր է գալիս, ու չի էլ մտածում թոշակի անցնելու մասին։

«Ես ոչ մի բողոք կամ ափսոսանք չունեմ այս կապակցությամբ»,- հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ