News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դաշնակցի կողմից ֆրանսիական և հնդկական զենքերի գնումը ևս մեկ նշան է, որ Մոսկվան կորցնում է ազդեցությունը հարևան երկրներում: Այս մասին գրում է Business Insider-ը։

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանը Ֆրանսիայից պատվիրել է հակաօդային պաշտպանության համակարգեր և ռադարներ, ինչպես նաև Հնդկաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր:

Այս հաղորդումները  հնչում են հարևան Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին, որի հետ Հայաստանը մի շարք հակամարտություններ է ունեցել, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին, որն ավարտվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը նվաճմամբ, իսկ 120,000 հայ լքեց  տարածաշրջանը:

Հայաստանի ռազմական գնումները հատկանշական են նաև նրանով, որ դրանք ցույց են տալիս, որ Երևանը շոշափելի քայլեր է ձեռնարկում նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանի  ռազմական տեխնիկայից, որը, փաստորեն, չի աջակցում  Երևանին Ադրբեջանի կողմից աճող ճնշմանը դիմակայելու հարցում:

2020 թվականին Ադրբեջանի հետ Հայաստանի վեցշաբաթյա պատերազմը աշխարհի ուշադրությանն է արժանացրել Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Երևանին զենք վաճառելու մասին մամուլի ասուլիսում Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասաց, որ հակաօդային պաշտպանությունը «բացարձակապես առանցքային պահ է»։ Նա նաև հայտարարել է, որ Փարիզը Երևանին վաճառում է երեք GM 200 ռադար և պայմանագիր է ստորագրում «Mistral» հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ապագա մատակարարման համար։

«Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր պատվիրելու Հայաստանի որոշումը կարևոր քայլ է։ Սա ոչ միայն ցույց է տալիս Ռուսաստանին, որ Հայաստանն այլ երկրների հետ պաշտպանական համագործակցության հնարավորություններ ունի։ Դա նաև մեծ առաջընթաց է նշանակում իր բանակի արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերում»,- ասել է ռազմական փորձագետ Ջեյմս Ռոջերսը:

Նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Երևանը նաև մեծքանակությամբ զենք է գնում Հնդկաստանից, այդ թվում՝ Zen անօդաչուների դեմ պայքարի համակարգեր։ Ավելի վաղ՝ 2022 թվականին, Հայաստանը ձեռք է բերել հնդկական արտադրության չորս Pinaka բազմափողանի հրթիռային կայան։

Փորձագետ Նիկոլաս Հերասը նշել է, որ Հայաստանն առաջ է տանում իր արտաքին և ազգային անվտանգության քաղաքականությունը երկու ուղղությամբ՝ ստեղծելով պաշտպանական կոալիցիաներ Եվրասիայում հզոր խաղացողների հետ, ինչպես նաև բարելավելով հայկական զինված ուժերի՝ ադրբեջանական օդուժից պաշտպանվելու կարողությունները։

Հնդկաստանը Հայաստանի պաշտպանության արժեքավոր գործընկերն է, քանի որ ունի մեծ պաշտպանական արդյունաբերություն։

Հայաստանի ռազմական զինանոցը երկար ժամանակ հիմնականում ռուսական էր, բայց Երևանը փորձել է փոխել այն, քանի որ նրա հարաբերությունները Մոսկվայի հետ վատացել են, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը օգտագործեց իսրայելական և թուրքական արտադրության զենքեր:

Ռուսաստանը չկարողացավ օգնել Հայաստանին, չնայած Երևանի անդամակցությանը Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ-ին։ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայում և, ամենայն հավանականությամբ, նրան նյարդայնացնում է Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը:

Ռուսաստանի հետ Հայաստանի գործընկերությունը անկում է ապրում, և Փաշինյանը դանդաղ, բայց հաստատապես Հայաստանին մոտեցնում է ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը։

Վաշինգտոնը և Երևանը փոխադարձ շահագրգռվածություն դրսևորեցին ավելի սերտ պաշտպանական հարաբերությունների նկատմամբ սեպտեմբերին, երբ անցկացրին երկկողմանի զորավարժություններ։

Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, դեմ էր զորավարժություններին, և այդ ժամանակվանից Երևանը պահպանում է հեռավորությունը: Փաշինյանը բաց թողեց նոյեմբերի կեսերին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը, իսկ Ռուսաստանը դրա համար մեղադրեց Արևմուտքին։

Փաշինյանը չի ցանկանում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար կախված լինել Ռուսաստանից, և ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կառուցելու նրա ջանքերը նպաստում են այդ նպատակին հասնելուն։

Այս նպատակին է ծառայում նաև այլ երկրներից զենք գնելը։

«Mistral» հրթիռներն ունեն համեմատաբար փոքր հեռահարություն, ինչը վկայում է այն մասին, որ վաճառքը կատարվել է հնարավոր քաղաքական արձագանքը հաշվի առնելով: Թուրքիան քննադատել է ֆրանսիական զենքի վաճառքը Երևանին։ Ադրբեջանը նույնպես քննադատել է Ֆրանսիայի և Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի վերջին վաճառքը։ Տարածաշրջանը չապակայունացնելու և ռազմական գործողությունների բռնկման վտանգի տակ չդնելու համար Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են փոքր հեռահարության համակարգերի մատակարարման շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն այն է, որ նա չի կարող իրեն թույլ տալ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց չի կարող վստահել Ռուսաստանին, եթե նոր պատերազմ սկսվի Ադրբեջանի հետ։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ