«Ամերիկա-սիոնիստական ​​թշնամին հարձակվել է Խոնդաբի ծանր ջրի արտադրության համալիրի վրա»,- հաղորդել է Fars-ը։

Տարածաշրջանային անվտանգության ծառայության պաշտոնյաները հայտարարել են, որ ծանր ջրի արտադրության համալիրը հարձակման է ենթարկվել երկու փուլով։

«Այդ հարձակումները մարդկային զոհերի չեն հանգեցրել և, հաշվի առնելով նախապես ձեռնարկված անվտանգության միջոցառումները, վտանգ չեն ներկայացնում բնակչության համար»,- նշել են իշխանությունները։