Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի մեծ մզկիթը վաճառքի կհանվի պարտքերի պատճառով։ Մշակութային նշանակություն ունեցող կառույցը, որի ներսում կա նաեւ թաթարների պատմության թանգարան, ուխտագնացների համար հյուրանոց, դպրոց-մեդրեսե, գնահատվել է 600 միլիոն ռուբլի։
Երեք տարի առաջ մահմեդական համայնքը այս մզկիթը հանձնել էր բաժնետիրական մի ընկերության, սակայն կազմակերպությունը, որը մասնագիտացած էր խաղային բիզնեսում, սնանկացել է եւ վաճառքի է հանել մզկիթը։
Կազմակերպությունն այսօր բյուջեին պարտք է 105 միլիոն ռուբլի, որից 65 միլիոնը խաղային բիզնեսի համար վճարվող հարկերն են, իսկ 30 միլիոնը՝ գույքահարկը։




























