Իսպանիայում նկատվում է օտարերկրյա բնակչության թվաքանակի զգալի աճ. հաշվարկվել է, որ 2023 և 2024 թվականներին երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչն ունեցել է օտարերկրյա ծագում, հայտնում է Euronews-ը:
Այս միտումը հաստատում է միգրացիոն հոսքերի աճը. ժամանողների վերաբերյալ վիճակագրությունը մոտ է 2000-ականների սկզբին արձանագրված ռեկորդային թվերին: Ընդհանուր առմամբ, օտարերկրյա ծագում ունեցող միլիոնավոր մարդիկ այժմ կազմում են Իսպանիայի մշտական բնակչության մի մասը՝ ամրապնդելով երկրի հեղինակությունը որպես Եվրոպայի հիմնական միգրացիոն հանգույցներից մեկը:
Աճը հատկապես զգալի է Լատինական Ամերիկայից եկածների շրջանում. Իսպանիայում ընդլայնվել են Կոլումբիայից, Պերուից և Վենեսուելայից ժամանածների համայնքները: Միջազգային համատեքստը նույնպես ազդել է այս տեղաշարժերի վրա. այսպես, Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի տարիներին Իսպանիայում աճել է այդ երկրից եկածների համայնքը:
Ներգաղթյալների նման ակտիվ ընդունումը գնալով ավելի սուր խնդիր է դառնում հանրային քննարկումներում: Այս տարվա ապրիլին Պեդրո Սանչեսի կառավարությունը հաստատեց հարյուր հազարավոր ներգաղթյալների օրինականացման մասին հրամանագիրը: Միգրացիայի նախարարը պաշտպանել է Մադրիդի քաղաքականությունն այս ոլորտում, որը շատ առումներով մերժում է եկվորների նկատմամբ վերահսկողության խստացման համաեվրոպական միտումը:





























