Հունիսի 23-24-ը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը Վիեննայում կմասնակցի անվտանգության խնդիրների գնահատմանը նվիրված ԵԱՀԿ տարեկան համաժողովին (Annual Security Review Conference): Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից։
Արդեն ավանդական դարձած այս միջոցառման ընթացքում, որն անցկացվում է 2002թ.-ից, նախատեսվում են քննարկումներ` Եվրոպայում անվտանգության հայեցակարգի կատարելագործման, ԵԱՀԿ տարածքում սպառազինությունների վերահսկման մեխանիզմների արդիականացման, հակամարտությունների կարգավորման ներկայիս իրավիճակի և հեռանկարների, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և այլ խնդիրների շուրջ:



























